Անցնող տարին աշխարհաքաղաքական իրադարձություններով հարուստ տարի էր
Նմանատիպ
Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Անցնող տարին աշխարհաքաղաքական իրադարձություններով հարուստ տարի էր, մինչև անգամ շատ վերլուծաբաններ պնդում են, որ մարդկությունը կանգնած է համաշխարհային պատերազմի շեմին: Աֆրիկայի հյուսիսում՝ արաբական աշխարհում, տեղի ունեցան ռազմական գործողություններ, բայց թատերաբեմն Ուկրաինան է, Ղրիմը, Դոնբասն ու Լուգանսկը՝ 1000-ավոր մարդկային կյանքեր կորցրած Ուկրաինան: Ուկրաինայում ապրում են հազարավոր հայեր: Ուկրաինան Հայաստանի համար կարևոր պետություն է և մենք՝ հայերս, ունեցանք մեր բաժին դժվարություններն ուկրաինական կրիզիսում: Հայաստանը Ղրիմի հարցում պաշտպանեց իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի շահերը՝ մեծ հաշվով պաշտպանելով Արցախի ինքնորոշման գաղափարը: Ուկրաինայում ապրող հայերը հանդես եկան որպես ուկրաինական պետության քաղաքացիներ և ուկրաինացիների հետ հավասար կիսում են ստեղծված դժվարությունները: Այս ամենով հանդերձ՝ Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունները, հայ և ուկրաինացի ժողովուրդների հարաբերությունները շարունակում են մնալ բարեկամական: Այս ամենում իր մեծ լուման ունի Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Վստահ եմ՝ բազում անքուն գիշերներ և մտահոգ օրեր է ապրել դեսպանն Ուկրաինայում ապրող հայերի, Ուկրաինայում աշխատող հայ գործարարների ճակատագրով մտահոգ և ամենագլխավորը, հաստատ հեշտ չի եղել դեսպանի համար Ուկրաինայի նոր իշխանություններին մեր ժողովրդի և պետության անկեղծ հարգանքն ու վերաբերմունքը ներկայացնելու ժամաանակ: Կարծում եմ՝ ճիշտ որոշում ենք կայացրել այս բարդագույն իրավիճակները հաղթահարած Անդրանիկ Մանուկյանին՝ տարվա դեսպան ճանաչելով:
Հայաստանից հեռու աշխատելով՝ դեսպանների աշխատանքը շատ հաճախ հեռու է մեր աչքից, բայց նրանք ներկայացնում են մեր պետությունը, մեր ժողովրդին, և շատ հաճախ նրանց քայլերն ու գործողությունները բնութագրում են մեր պետությունն ու ժողովուրդը: