Պուտինը հաստատել է Ռուսաստանի նոր ռազմական դոկտրինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է հրամանագիր Ռուսաստանի ռազմական դոկտրինի վերաբերյալ` կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով  Ռուսաստանի համար առաջացած նոր սպառնալիքների հետ: Փաստաթղթի փոփոխման պատճառ է հանդիսացել նաև Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում տիրող դրությունը:

Այդ փոփոխություններն ամրագրվել են սույն թվականի դեկտեմբերի 19-ին կայացած Անվատանգության նիստի ժամանակ:

Նոր ռազմական դոկտրինի մեջ հիմնական արտաքին ռազմական սպառնալիքներ են թվարկված Ռուսաստանի և նրա դաշնակիցների նկատմամբ տարածքային պահանջները և նրանց ներքին գործերին միջամտելը:

Ի թիվս այլ արտաքին ռազմական սպառնալիքների դոկտրինի մեջ նշվում է ՆԱՏՕ-ի ընդլայնումը, հակահրթիռային պաշտպանության համակարգի և զենքի տեղակայումը տիեզերքում:

Ռուսաստանի գլխավոր ներքին սպառնալիքներ են համարվում գործունեությունը, որն ուղղված է Ռուսաստանի սահմանադրական կարգի փոփոխությանը, երկրում ներքաղաքական և սոցիալական իրավիճակի անկայունացմանը, ՌԴ-ի պետական իշխանության մարմիններին, ռազմական օբեյկտների և տեղեկատավական ենթակառուցվածքներին գործունեության կազմալուծումը, ինպես նաև ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը:

Ներքին սպառնալիքների դասին է պատկանում նաև գործունեությունը, որն ազդում բնակչության և հատկապես երկրի երիտասարդ քաղաքացիների վրա` նպատակադրվելով հեռացնել պատմական, հոգևոր, հայրենասիրական, ավանդական, հայրենիքի պաշտպանության արեժքներից, ինպես նաև հասարակական լարվածությունը, ծայրահեղականությունը , էթնիկական և կրոնական ատելություն և թշնամանք սերմանել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում