Էրդողանը կայցելի Ղազախստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2015 թվականին կայցելի Ղազախստան:
Այս մասին Աստանայում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էրլան Իդրիսովը:

Նրա խոսքով` Թուրքիայի հետ Ղազախստանի հարաբերությունները երկարաժամկետ 7 ռազմավարական բնույթ են կրում: Առկա են բարձր մակարդակի փոխգործակցության ինստիտուտներ: «Այնպես որ, մենք մոտ ժամանակում սպասում ենք Ղազախստանի մեր բարեկամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին», -ասել է Իդրիսովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում