ՀԱԿ-ն իրեն խաբված է զգում

Արմեն Հովասափյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման մասնավորապես նշել է. «2015 թվականին մենք ակնկալում ենք ճշգրիտ գործողություններ քաղաքական այն ուժերից, որոնք ապահովել են քաղաքական ուժերի այս աննախադեպ համախմբումը, որոնք հույս են տվել ժողովրդին: Այդ ուժերի թվում ես նկատին ունեմ նաև Հայ Ազգային Կոնգրեսին: Մենք բոլորս՝ Եռյակը, ամբողջ շարժումը, պետք է շատ ճշգրիտ քայլեր կատարենք»:

Զուրաբյանի այս խոսքերից ակնհայտ ընդգծվում են խոսքերի իրական հասցեատերերը. նկատելի , որ ՀԱԿ ակտիվին այդքան էլ հաճելի չեն ԲՀԿ ղեկավարիմիանձնյա որոշումները, մասնավորապես, հունվարին նախաձեռնած լայնամասշտաբ համաժողովի իդեան, ինչպես նաև թե ինչ հաճախականությամբ է ԲՀԿ-ն համախմբվում արբանյակ կուսակցություններով ու ՀԿ-ներով (չմոռանանք նաև Գագիկ Ծառուկյան- Արթուր Բաղդասարյան հանդիպումը), և այս ամենից ելնելով ՀԱԿ-ականները մեսիջներ են հղում ԲՀԿ դաշտ` փորձելով ընդգծել, որ նման հանտվածական գործելաոճն, ըստ էության, չի բխում ընդհանուր գործի շահերից. ջլատվում է ընդդիմադիր բևեռը:

Նման ռեակցիաները միանշանակ ՀԱԿ-ի կողմից դրսևորվում է, քանի որ ԲՀԿ-ն ՀՀ քաղաքական դաշտի ընդդիմադիրի «գավազանը» փորձում է կրել միայնակ, իսկ ՀԱԿ-ն ի դեմս Տեր-Պետրոսյանի միշտ ունեցել է մոնոպոլ դիրքեր և ժողովրդի համակրանքն է վայելել:
Պատկերը հիմա ամբողջական փոխված է, և ՀԱԿ-ն ստիպված է հանդես գալ որպես «երկրորդ ջութակ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում