Հունաստանի խորհրդարանը երրորդ, եզրափակիչ փուլում Էլ չկարողացավ ընտրել երկրի նախագահին

Հունաստանի խորհրդարանը չկարողացավ քվեարկության երրորդ, եզրափակիչ փուլի ընթացքում երկրի նախագահ ընտրել նախկին եվրակոմիսար Ստավրոս Դիմասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պետության ղեկավարի պաշտոնում 73-ամյա Դիմասի թեկնածությունը, որն առաջարկել Էր կառավարությունը, անհրաժեշտ 180 ձայն չի հավաքել 300-տեղանոց միամանդատ խորհրդարանում:

Հունաստանի Սահմանադրությանը համապատասխան, քանի որ քվեարկությունը երրորդ փուլում Էլ դրական արդյունք չտվեց, օրենսդիր մարմինը կարձակվի եւ երկրում կհայտարարվեն վաղաժամկետ ընդհանուր ընտրություններ:

Տեղի դիտորդների գնահատմամբ՝ դրանք կարող են նշանակվել հունվարի 25-ին կամ փետրվարի 1-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում