Ադրբեջանական կողմը հասարակությանը նախապատրաստում է զոհերի մասին տեղեկատվություն մատուցելուն

Ադրբեջանական լրատվակայքերը հայտնում են հայերի կողմից ծանր վիրավորում ստացած ենթասպայի մասին։ Ըստ հրապարակված տեղեկությունների, ենթասպա Շամո Մամեդովը (ծնված 1979 թ.) սկզբում տեղափոխվել է Սարիջալի գյուղի հոսպիտալ, այնուհետև` Բաքու։

Հակառակորդի տեղեկատվական աղբյուրները հատուկ նշում են, որ ենթասպայի ծանր վիճակի մասին։ Ակնհայտ է, որ նման կերպ Բաքվի քարոզչամեքենան նախապատրաստում է իրենց հասարակությանը կորուստների մասին լուրերին։

Հիշեցնենք, որ համաձայն ԼՂՀ ՊԲ հաղորդագրության, գիշերը ոչնչացվել են առնվազն երեք ադրբեջանցի զինծառայող։ Նրանցից մեկը ադրբեջանական բանակի 703-րդ բրիգադի ենթասպա Էլդար Մամեդովն է։

Ավելի ուշ ճշտված տեղեկությունների համաձայն, իրականում այս գիշեր ոչնչացվել է ադրբեջանցի առնվազն 7 զինծառայող։

Հետևեք մեզ նաև Telegram-ում