Հրանտ Մելքումյանը 4-րդ տեղն է գրավել

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող փառատոնի շրջանակներում կազմակերպված կայծակնային մրցաշարում 13 հնարավորից վաստակեց 9,5 միավոր եւ 144 մասնակիցների մեջ գրավեց 4-րդ տեղը:

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը 9 միավորով գրավեց 8-րդ տեղը:

11,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում