ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 22-ին

Oգոստոսի 5-ից 10-ը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կկատարվի սեպտեմբերի 9-ին կայանալիք Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների գրանցման փաստաթղթերի ընդունում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն՝ թեկնածուների գրանցումը կլինի օգոստոսի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում:

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 22-ին և կտևի մինչև սեպտեմբերի 7-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում