Միջազգային դաշինքն օդային հարվածներ է հասցրել Քոբանիի ուղղությամբ

Միջազգային դաշինքն օդային հարվածներ է հասցրել Քոբանիի ուղղությամբ

Միջազգային դաշինքն` ԱՄՆ-ի գլխավորությամբ, 11 օդային հարվածներ է հասցրել թուրք-սիրիական սահմանին Քոբանի քրդաբնակ քաղաքի մերձակայքում տեղակայված «Իսլամական պետություն» խմբավորման ուժերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային» լրատվամիջոցերը, ռմբակոծության արդյունքում մեծ վնասներ են կրել ահաբեկիչների երկու մեծ ստորաբաժանումները, ոչնչացվել են 15 մարտական դիրքեր:

Բացի դրանից, օդային հարված է ուղղվել նաև Հասաքե քաղաքի մերձակայքին, արդյունքում ոչնչացվել են ԻՊ-ին պատկանող 2 պահեստները: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ միջազգային դաշինքը 3 օդային հարվածներ է հասցրել նաև Իրաքում Արբիլ քաղաքի մերձակայքում գտնվող կամրջին, որը գտնվում է ԻՊ-ի հսկողության տակ: Ընդ որում, ոչնչացվել են ահաբեկչական կազմակերպությանը պատկանող 2 տրանսպորտային միջոցները Ռամադի քաղաքի մերձակայքում, ինչպես նաև 2 խմբավորում Մոսուլի մերձակայքում:

ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում