Պետքարտուղար Քերին վթարի է ենթարկվել

Պետքարտուղար Քերին վթարի է ենթարկվել

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հնդկական Ախմեդաբադ քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել: Պետքարտուղարության ներկայացուցիչ Պսակին տեղեկացրել է, որ վթարի է ենթարկվել Քերիի ավտոշարասյունից  երկու մեքենա:
Պետքարտուղար Քերին գտնվել է նրանցից մեկի մեջ: Նա և նրա ուղեկիցները չեն վնասվել,նրա խոսքերն է մեջբերում Ռոյթորս գործակալությունը:

Պսակիի խոսքերով, մեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի հատվածից, սակայն պետքարտուղարը գտնվել է մյուս մեքենայի մեջ, որը մինչ օդանավակայան է հասել առանց հետագա միջադեպերի:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում