Շիրակի մարզի դատախազը անհասկանալի պատճառներով արգելում է լրագրողներին լուսաբանել սպանության մանրամասները

Շիրակի մարզի դատախազը անհասկանալի պատճառներով արգելում է լրագրողներին լուսաբանել սպանության մանրամասները

Գոհար Վեզիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Շիրակի մարզի դատախազը, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած դեպքերին, րոպեներ առաջ հայտարարել է. «Գիտեք նախաքննության ընթացքում ամեն ինչ կպարզվի: Բնականաբար հասարակությունը կիրազեկվի, ուստի` կխնդրեմ բոլորիդ նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ՉՓՈՐՁԵՔ հրապարակել եւ նաեւ էդիպիսի տեղեկություններ ստանալ որևէ մեկից»:
Դե հիմա չասես` այ մարդ գնա գործովդ զբաղվի ու լրագրողներին էլ ահաբեկելու այլ առիթներ փնտրի: Ինչ է նշանակում` ՉՓՈՐՁԵՔ: Արդեն փորձել ենք. Էլեկտրոնային լրատվամիջոցների մեծամասնությունը դեպքերին անդրադարձել է լավատեղյակ աղբյուրներին հղում տալով: Ի դեպ` դատախազի <չփորձեք>-ը հնչեց այն ժամանակ, երբ մի քանի լրագրող միանգամից հարց ուղղեցին դեպքին ռուս զինվորականի մասնակցության մասին: Իմիջայլոց. ՌԴ-ում հայ վարորդի մասնակցության վթարի փաստի առաջին իսկ վայրկյանից ռուսական պաշտոնյաները` դատախազից սկսած` ձեռնամուխ եղան նախաքննության գաղտնի տվյալների հրապարակմանը եւ ՀՀ քաղաքացու ստորացմանը:
Մինչ դատախազը զբաղված է լրագրողներին անհասկանալի ցուցումներ տալով` Քննչական կոմիտեն հասատատում է ռուսի մասնկացությունը: Կասկածյալների ցանկում է ազգությամբ ռուս Պերմյակով Վալերի Իվանովիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում