Նավթի մեկ բարելն այլևս երբեք 100 դոլար չի լինի. սաուդյան արքայազն

Նավթի մեկ բարելն այլևս երբեք 100 դոլար չի լինի. սաուդյան արքայազն

Սաուդյան Արաբիայի արքայազնի կարծիքով, ոչ-ոք չէր սպասի նավթի գների նման կտրուկ անկում:

Միլիոնատեր արքայազնը հայատարարել է, որ նավթի գներն այլևս երբեք չեն հասնի բալրելի դիմաց հարյուր դոլարի սահամանակետին: Այս մասին նա հայտարարել է USA Today-ի հետ հարցազրույցում:

«Եթե նավթի առաջարկը մնա նույն մակարդակին, իսկ նրա նկատմամբ պահանջարկը բարձրացվի, ապա գինը կարող է բարձրանալ, սակայն մենք այլևս երբեք չենք տեսնի բարելի դիմաց հարյուր դոլար գինը: Ես նախորդ տարի նշել էի, որ բարելի դիմաց հարյուր դոլարից ավել գինը արհեստական է: Դա սխալ է»,- հայտարարել է Ալ-Վալիդը իբն Թալալը` ի պատասխան նավթի գների հնարավոր անկման մասին հարցին:

Ըստ արքայազնի.
«Ոչ-ոք չէր սպասում, որ գների նման անկում է հնարավոր: Նրանք , ովքեր նշում էին, որ ակնկալում էին նավթի գների անկում բարելի դիմաց հիսուն դոլար ստում են:
Սաուդյան Արաբիայի նավթի հարցերով նախարարը հուլիսին հրապարակայնորեն հայտարարեց, որ բարելի դիմաց հարյուր դոլարը լավ գին է, ինչպես արտադրողների, այնպես էլ սպառողների համար»:

Արքայազնի խոսքերով, նման ցածր գինը վնասում է, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Սաուդյան Արաբիայի տնտեսությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում