The Independent-ի անդրադարձը ալիևյան ռեժիմի բարբարոսություններին

The Independent-ի անդրադարձը ալիևյան ռեժիմի բարբարոսություններին

Տարին մղձավանջային է սկսվել Ալիևի ռեժիմի համար: Արտասահմանյան հեղինակավոր պարբերականները չեն դադարում անդրադառնալ հարևան երկում մարդու իրավունքների խախտումների բացառիկ դաժան դեպքերին, լրագրողների խոշտանգումներին և ալիևյան կոռումպացված վարչակազմի գործունեությանը:

The Independent-ի լրագրող Աննա Մորթենսենը փորձել է գտնել այնքան ակնառու հարցի պատասխանը, թե ով է սպանելու աստիճանի ծեծի ենթարկել Նախիջևանում գործունեություն ծավալած մարդու իրավունքների պաշտպան Իլհար Նասիբովին:

Համաձայն Human Rights Watch-ի, այդ հարձակումը համընկնում է կառավարական բռնաճնշումների ալիքի հետ, որը կիրառվեց ամբողջ երկրում անկախ լրագրողների նկատմամբ:
Հոդվածում անդրադարձ է կատարվում Նասիբովի վրա հարձակման և ծեծի ենթարկվելու մանրամասներին:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա օգոստոսի 21-ին, երբ մի շարք զինված մարդիկ ներխուժել էին Նասիբովի գրասենյակ, նրանք այնքան էին ծեծել, որ վերջինս կորցրել է իր գիտակցությունը և արնաշաղաղ մի քանի ժամ ընկած մնացել գետնին:

Ուշքի գալով` վերջինս զանգել է կնոջը, ով  սարսափել է` ամուսնուն տեսնելով այդ վիճակում:Ի դեպ հարձակվողները մեծ վնաս էին հասցրել ոչ միայն Նասիբովի առողջությանը, այլև տակնուվրա էին արել գրասենյակը:

Բժիշկները փաստում են, որ Նասիբովն այդ ծեծի հետևանքով բազմաթիվ տրավմաներ, կոտրվածքներ և արյան զեղումներ է ստացել:

World Organisation Against Torture, International Federation for Human Rights կազմակերպությունները խիստ մտահոգություն հայտնեցին, երբ ադրբեջանական ոստիկանությունը միջադեպը ներկայացրեց, որպես երկու ընկերների միջև բախում, որը տեղի է ունեցել ալկոհոլի ազդեցության ներքո: Մինչ այժմ էլ չեն բացահայտվել մեղավորները:

Նասիբովի կինը դեպքի կապակցությամբ նշում է.«Մենք համոզված ենք, որ այս հարձակման պատճառը Նախիջևանում մեր գործունեությունն է»:

Նասիբովի պաշտպանությամբ հանդես են եկել մի շարք նշանավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք իրենց անհանգստությունն ու մտահոգություն են հայտնել կատարվածի առնչությամբ և կոչով դիմել ադրբեջանական իշխանություններին` պարզելու նման բարբարոսական դեպքերի մանրամասները:

Հոդվածագիրը վերջում ավելացնում է, որ չնայած այս բարբարոսություններին,Ադրբեջանը վերջերս է ավարտել Եվրոպայի խորհրդում իր նախագահությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում