Փարիզի ահաբեկչության հետ կապված որոնվող կինը Ստամբուլի օդանավակայանում

Փարիզի ահաբեկչության հետ կապված որոնվող կինը Ստամբուլի օդանավակայանում

Թուրքական HaberTurk հեռուստաալիքը հրապարակել է Ստամբուլի «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանում անձնագրային ստուգում անցնող Հայաթ Բումեյդանի` անվտանգության տեսախցիկի նկարահանած տեսանյութը, ով միջազգային որոնման մեջ է հունվարի 9-ին Քուլիբալի ահաբեկչի կողմից Փարիզում երեք օր տեւած մի սուպերմարկետում 17 մարդու մահվամբ ավարտված ահաբեկչական գործողությանը մասնակցության մեջ: Այդ գործողության ժամանակ Բումեյդանը գտնվել է խանութում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անունը հրապարակել չցանկացած թուրք բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ տեսանյութում ցուցադրված կինը Հայաթ Բումեյդանն է: Այդ կնոջը Ստամբուլի օդանավակայանում ուղեկցել է Ֆրանսիայի քաղաքացի մի տղամարդ: Հայաթ Բումեյդանի գտնվելու վայրը հայտնի չէ:

Թուրքիայի պետական «Անատոլու» լրատվական գործակալությունը, հղում կատարելով երկրի արտաքին գործերի նախարար Մյովլուդ Չավուշօղլուին, հաղորդել է, որ Հայաթ Բումեյդանը հունվարի 2-ին Թուրքիա է ժամանել Մադրիդից եւ հունվարի 8-ին մեկնել Սիրիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում