Միխաիլ Պողոսյանը լքում է «ՄԱԿ»-ի տնօրենի պաշտոնը

Միխաիլ Պողոսյանը լքում է «ՄԱԿ»-ի տնօրենի պաշտոնը

Միացյալ ավիաշինարարական կորպորացիայի (ՄԱԿ) տնօրենների խորհուրդը հունվարի տասնվեցին կքննարկի նախագահ Միխաիլ Պողոսյանի աշխատանքային լիազորությունների վաղաժամ դադարեցման հարցը:

Ինչպես տեղեկացնում է Kommersant.ru–ն որոշումը դե ֆակտո կայացված է, չնայած որ նրա հետ հնգամյա պայմանագրի ժամկետը կլրանա միայն հաջորդ տարվա փետրվարին:

Թերթի աղբյուրների տրամադրած տեղեկությունների համաձայն, Միխաիլ Պողոսյանը ստեղծված իրավիճակում վերընտրվելու շանսեր չունի:

Պաշտոնանկության հիմնական պատճառ է նշվում է ՄԱԿ-ի աշխատանքների ուղղում դեպի «Сухой» ընկերություն, որը ժամանակին գլխավորել է Պողոսյանը: Պատճառների թվում նշվում է նաև կորպորացիայի ներքին գործընթացների վերաթողարկում:

Պողոսյանն ՄԱԿ-ը գլխավորում է 2011թ-ից սկսած, և նա այս ըթնացքում մեծ ձեռքբերումների է հասել, կարողացել է բազմամիլարդանոց պայմանագրեր կնքել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում