ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել Է Դոնեցկի մերձակայքում մարդատար ավտոբուսի գնդակոծումը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել Է Դոնեցկի մերձակայքում մարդատար ավտոբուսի գնդակոծումը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Վոլնովախա գյուղի մոտ մարդատար ավտոբուսի գնդակոծումը եւ կոչ է արել անցկացնել կատարվածի արդարացի հետաքննություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 14-ին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մամուլի համար արված հայտարարության մեջ, որը տարածվել է Նյու Յորքում, նշված Է, որ անաչառ հետաքննությունից հետո անհրաժեշտ Է «պատասխանատվության ենթարկել այդ հրեշավոր ակտը կատարողներին»:

Հանցագործության հետաքննությունը, այդ թվում Եվրակազմակարպության կողմից, ավելի վաղ պահանջել Է նաեւ ռուսական կողմը: ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության հարցերի լիազոր Կոնստանտին Դոլգովը հայտարարել Է, որ պատահածի համար պատասխանատու են Կիեւի իշխանությունները:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն, ընդհակառակը, կատարվածի մեղքը բարդել Է աշխարհազորայինների վրա:

Նախագահ Պյոտր Պորոշենկոն ոճրագործությանն ի պատասխան ազդարարել Է հերթական զորահավաքը:

Հունվարի 13-ի ցերեկը Վոլնովախայի մերձակայքում արկը դիպել Է մարդկանցով լի ավտոբուսին: Վերջին տվյալներով՝ զոհվել Է 12 մարդ, վիրավորվել 17-ը: Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինները եւ հակաահաբեկչական գործողության զորքերի զինծառայողները պատահարի համար մեղադրում են միմյանց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում