Միջազգային արժույթի ռեզերվների վատնում Ադրբեջանում

Միջազգային արժույթի ռեզերվների վատնում Ադրբեջանում

Ադրբեջանի կենտրոնական բանկը վատնել է իր միջազգային արժույթի ռեզերվներից շուրջ 8%՝ ՌԴ առկա ճգնաժամի ու հետխորհրդային տարածաշրջանում նավթի գնի արժեզրկման առկա ֆոնին ազգային արժույթը պաշտպանելու համար: Այս մասին գրում է Bloomberg լրատվական գործակալությունը:

Միայն դեկտեմբեր ամսին Ադրբեջանը իր պահուստից օգտագործել է $1.13 մլրդ.՝ որպեսզի ազգային արժույթը՝ մանաթը, չարժեզրկվի: Դեկտեմբեր ամսին մանաթը դոլարի նկատմամբ արժեզրկվել 0.1%ով:

Անցած տարի ռուսական ռուբլու ավելի քան 40% արժեզրկումը խնդրի առաջ է կանգնեցրել նաև հետխորհրդային պետություններին՝ ազդեցություն ունենալով Հայաստանի ու Բելառուսի ազգային արժույթների վրա ևս: Ադրբեջանի կենտրոնական բանկը խոստացել է մանաթը կայուն պահել նույնիսկ 2013թ.-ին գրանցված 5.8% տնտեսական աճի՝ 2014թ.-ին 3%-ով դանդաղեցման պարագայում:

Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը դեկտեմբերին հայտարարել է, որ իր պետությունը շարունակելու է աջակցել մանաթի կայուն պահպանման գործընթացին՝ «սոցիալական» դրդապատճառներից ելնելով:

Հունվարի 13-ի տվյալներով՝ մանաթը կայունացել է դոլարի նկատմամբ 0.1%-ով՝ կազմելով 0.7844:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում