Իսլամիստները նոր շարժում են ստեղծել Ադրբեջանում
14/01/2015 13:31
Նմանատիպ
Ադրբեջանի իսլամիստները «Մուսուլմանների միասնություն» կոչված նոր շարժում են ստեղծել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է islamazeri.az լրատվական կայքը:
Նշվում է, որ շարժումը ստեղծել է Ադրբեջանի իսլամական կուսակցության` ներկայում կալանավորված նախագահ Թալե Բաղիրզադեն:
Ադրբեջանցի աստվածաբան Էլչին Գասըմովի խոսքով` նոր շարժումը կոչված է պաշտպանելու ադրբեջանցիների ազգային եւ հոգեւոր արժեքները: «Ադրբեջանական ժողովրդի ազգային-հոգեւոր արժեքները գործնականում ամբողջությամբ համընկնում են իսլամական արժեքների հետ: Նոր շարժումը պայքարելու է իմպերիալիստական ուժերի բացասական ազդեցության դեմ, եւ ազգային ու իսլամական արժեքներին պահապան է կանգնելու», -ասել է Գասըմովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում