Լիբանանի հյուսիսում կանխվել է պլանավորված ահաբեկչությունը
Նմանատիպ
Լիբանանի անվտանգության համակարգը հունվարի 14-ի առավոտյան կանխել են պլանավորված ահաբեկչությունը Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի և Զաղրաթա բնակավայրերի միջև:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, անվտանգության ուժերը հայտնաբերել են մոտ 30-կիլոգրամանոց պայթուցիկ սարքավորում: Լիբանանի ազգային տեղեկատվական գործակալության տեղեկացմամբ, անվտանգության ուժերը և լիբանանյան բանակը շրջապատել են տարածքը՝ արգելելով մոտենալ վտանգավոր վայրին: Բարեբախտաբար, մասնագետներին հաջողվել է վնասազերծել պայթուցիկ սարքավորումը առանց մարդկային վնասների:
Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ Մանկուբին թաղամասում ձերբակալվել է Բասսամ Նաբուշ անունով ահաբեկիչը: Նա նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել էր 2 ահաբեկչություն և այսօր մտադիր էր ինքնապայթեցվել ալևիներով բնակեցված թաղամասում:
Ավելի վաղ Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքի Ջաբալ Մահսեն թաղամասի սրճարաններից մեկում մահապարտ-ահաբեկիչների իրականացրած պայթյունններից 9-ը լիբանանցիներ զոհվել, ևս 37-ը վիրավորվել էին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում