Ինչո՞ւ Ադրբեջանը 2015-ին կմեծացնի սահմանային լարվածությունը. Statfort-ի կանխատեսումները

Ինչո՞ւ Ադրբեջանը  2015-ին կմեծացնի սահմանային լարվածությունը. Statfort-ի կանխատեսումները

Stratfort վերլուծական կենտրոնի մասնագետները, հրապարակել են աշխարհի տարբեր տարածաշրջանների համար ամենամյա կանխատեսումը, որտեղ բավականին ծավալուն հատված հատկացվել է Հետխորհրդային տարածաշրջանին:

Անդրադառնալով տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին` կնետրոնի փորձագետները գրում են, որ ի պատասխան Մոլդովայի, Վրաստանի և ՈՒկրաիանայի փորձերին ավելի սերտ հարաբերությունների մեջ մտնել Արևմուտքի հետ, Ռուսաստանը հունվարի մեկից գործարկեց Եվրասիական տնտեսական միությունը, որի մեջ մտան Բելառուսը, Ղազախստանը Հայաստանը , իսկ Ղրղզստանը կանխատեսվում է, որ կմիանա այս տարվա կեսերին:

Նախաձեռնությունը էլ ավելի կսերտացնի այդ երկրների և Ռուսաստանի տնտեսական և անվտանգային կախվածությունը: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները կզգան ռուսական տնտեսության ճգնաժամի բոլոր բացասական հետաևնքները, որից էլ կբխի այդ երկրների բողոքը և ելքեր գտնելու փնտրտուքները: Նշվում է, որ օրինակ Բելառուսը կփորձի ավելի սերտ հարաբերություններ հաստատել Եվրոպայի հետ, սակայն կպահպանի Ռուսաստանի հետ ամուր ռազմական և անվտանգային հարաբերությունները:

Անդրադառնալով Կովկասին`  նշվում է, որ Վրացական երազանք դաշինքի ներսում էլ ավելի կմեծանա անկայունությունը, որը սակայն չի խանգարի Եվրոպայի հետ հարաբերություննրի զարգացմանը:

Քանի որ Ռուսաստանը զբաղված կլինի ներքին և տնտեսական խնդիրներով և ավելի քիչ է հավանական , որ կմիջամտի Լեռնային Ղարաբաղում փոխհրաձգություններին` Ադրբեջանը կփորձի վիճարկել ստատուս-քվոն և շփման գծում ավելի շատ ռազմական ընդհարումներ կկազմակերպի: Չնայած սահմանային լարվածության մեծացմանը, փորձագետները կանխատեսելի չեն համարում լայնամասշտաբ ռազմական գործողությունները:

Անդրադառնալով տարածաշրջանի էներգետիկ ծրագրերին` նշում են, որ Հարավային հոսք նախագծի դադարեցումից հետո Եվրոպան այլընտրանքներ կփնտրի, որոնց մեջ կցանկանա ներգարվել նաև Ադրբեջանին և Թուրքիմենստանին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում