Ուորլիքը Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հույս ունի

Ուորլիքը Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հույս ունի

Առաջիկա մի քանի շաբաթներին հնարավոր է տեղի ունենա համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներիր հետ: Այս մասին,  ի պատասխան  APA-ի հարցմանը, ասել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյսմ Ուորլիքը:

«Մենք շահագրգռված ենք խաղաղ ճանապարհով հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում», -ասել է նա: Ուորլիքը նշել է, որ տարածաշրջան համանախագահների հերթական այցի ժամկետը դեռեւս որոշված չէ:

«Մոտակա մի քանի շաբաթներին կարող է կայանալ մեր հանդիպումը արտաքին գործերի նախարարների հետ: Մենք հուսով ենք, որ նախագահները կկատարեն 2014 թվականին Փարիզում ստանձնած պարտավորությունները և կշարունակեն երկխոսությունը: Հակամարտության բանակցությունների ուղիով լուծումը հնարավոր է միայն միմյանց հետ աշխատելու համար կողմերի միջեւ քաղաքական կամքի առկայության դեպքում», -ասել է Ուորլիքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում