Ադրբեջանցիները բողոքի ցույց են կազմակերպել նախագահական նստավայրի մոտ

Ադրբեջանցիները բողոքի ցույց են կազմակերպել նախագահական նստավայրի մոտ

Բաքվում նախագահական նստավայրի դիմաց մի խումբ ադրբեջանցիներ բողոքի ցույց են իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, ադրբեջանցիները փորձել են հայտնել իրենց բողոքն այն բանի կապակցությամբ, որ ի րենց տները քանդում են, իսկ այլ տուն տեղափոխվելու դիմաց տրամադրում են շատ քիչ գումար:

Ներկաները լրագրողներին պատմել են, որ իրենք հրաժարվել են լքել Նարիմանովի շրջանում տեղակայված իրենց բնակարանները, սակայն կոմունալ ծառայությունների աշխատակիցներն այսօր արդեն անջատել են տների ջուրը, էլեկտրականությունն ու գազը:

Նարիմանովի շրջանից հայտնել են, որ բնակիչներին տրված վերջնաժամկետն արդեն ավարտվել է, և նրանք արդեն պետք է լքեն իրենց բնակարանները: Բողոքի ցույցի ընթացքում հայտնի է դարձել, որ ադրբեջանցիներին տներից հեռանալու համար նոր վերջնաժամկետ է տրվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում