ԵԱՀԿ-ն Ուկրաինայի հակամարտության կողմերից պահանջում Է վերսկսել բանակցությունները

ԵԱՀԿ-ն Ուկրաինայի հակամարտության կողմերից պահանջում Է վերսկսել բանակցությունները

Ուկրաինայի հակամարտության մասնակիցները պետք Է անհապաղ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջը եւ դադարեցնեն բռնությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հայտարարության մեջ, որը հունվարի 14-ին հրապարակվել Է կազմակերպության կայքում:

Բացի այդ, նա դատապարտել Է Վոլնովախա բնակավայրից ոչ հեռու մարդատար ավտոբուսի գնդակոծումը, որի հետեւանքով զոհվել են 12 խաղաղ բնակիչներ, եւս 16-ը՝ վերքեր ստացել:

«Այդ իրադարձությունը տեղի ունեցավ այն պահին, երբ իրադրությունը լրջորեն վատացել Էր: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ անհապաղ դադարեցնել զենքի կիրառումը, հանդես բերել զսպվածություն, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը եւ պահպանել Մինսկի պայմանավորվածությունների տառն ու ոգին»,-ընդգծել Է նա:

«Ես ամենայն վճռականությամբ դատապարտում եմ հարձակումը անմեղ ուղեւորների վրա եւ ցնցված եմ այդ միջադեպից ու դրա հետեւանքներից»,- հավելել Է Դաչիչը՝ ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին: Ըստ ՏԱՍՍ-ի՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահը նաեւ «կոչ Է արել հակամարտության բոլոր կողմերին՝ ապահովել ԵԱՀԿ-ի դիտորդների անվտանգ եւ անարգել մուտքը բոլոր տարածաշրջաններ, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց աշխատանքը»:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել Է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Վոլնովախա գյուղի մոտ մարդատար ավտոբուսի գնդակոծումը եւ կոչ Է արել անցկացնել կատարվածի արդարացի հետաքննություն: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մամուլի համար արված հայտարարության մեջ, որը տարածվել Է Նյու Յորքում, նշված Է, որ անաչառ հետաքննությունից հետո անհրաժեշտ Է «պատասխանատվության ենթարկել այդ հրեշավոր ակտը կատարողներին»:

Հանցագործության հետաքննությունը, այդ թվում Եվրակազմակարպության կողմից, ավելի վաղ պահանջել Է նաեւ ռուսական կողմը: ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության հարցերի լիազոր Կոնստանտին Դոլգովը հայտարարել Է, որ պատահածի համար պատասխանատու են Կիեւի իշխանությունները:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն, ընդհակառակը, կատարվածի մեղքը բարդել Է աշխարհազորայինների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում