Վրաստանի վարչապետը հրապարակավ արհամարհել է երկրի նախագահին

Վրաստանի վարչապետը հրապարակավ արհամարհել է երկրի նախագահին

Վրաստանի նախագահի և վարչապետի հարաբերությւոնները մեկ անգամ չէ, որ աչքի են ընկել լարվածությամբ և հրպարակային վիրավորանքներով:

Այն բանից հետո, երբ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հույս է հայտնել, որ ի տարբերություն նախորդ տարվա գոնե թե այս տարի կառավարությունը ներկա կգտնվի Խորհրդարանում իր ելույթի ժամանակ, վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ ինքը պարտադիր չի համարաում ներկա գտնվել նախագահի սիմվոլիկ ելույթին:

«Համաձայն Վրաստանի նոր սահմանադրության, կառավարությունը չի պարտավորվում ներկա գտնվել նախագահի խորհրդարանական ելույթին: Դա սիմվոլիկ ելույթ է և ես հարկ չեմ համարոււմ ներկա գտնվել նման ելույթների ժամանակ, սա սովորական ելույթ է», – հայտարարել է վրացական կառավարության ղեկավարը:

«Դա իմ տեսակետն է և ես կխնդրեմ դրան մեծ նշանակություն չտալ: Նման ելույթներն ունեն միայն սիմվոլիկ ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև մասնակցություն և ոչ մասնակցությունը», – հայտարարել է Գարիբաշվիլին` ի պատասխան Վրաստանի նախագահի հարցմանը, տեղեկացնում է Apsny.ge կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում