Մերկելն իր պաշտպանության տակ Է վերցնում Գերմանիայում ապրող մուսուլմաններին
Նմանատիպ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ պաշտպանության տակ Է վերցնում երկրում ապրող մուսուլմաններին. հակասեմիտիզմի բոլոր դրսեւորումները, ինչպես նաեւ ԳՖՀ-ում գործող մզկիթների վրա հարձակումները կհետապնդվեն օրենքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հունվարի 15-ին նա Բունդեսթանգում հանդես Է եկել կառավարական հայտարարությամբ, որում ցավակցություն Է հայտնել Ֆրանսիայում ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների ազգականներին ու Ֆրանսիայի ժողովրդին եւ կոչ Է արել վտանգավոր ընդհանրացումներ չանել բոլոր մուսուլմանների վերաբերյալ:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, հունվարի 15-ին Գերմանիայի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել Է ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը:
«Խտրականությունն ու մարդկանց միմյանցից զատելը տեղ չունեն մեզանում: Ուստի մենք բոլոր իրավական միջոցներով հետեւողականորեն հետապնդելու ենք հակասեմիտական հանցագործությունները, ինչպես նաեւ մզկիթների վրա հարձակումները: Որովհետեւ մենք թույլ չենք մեզ բաժանել նրանց, ովքեր իսլամիստական ահաբեկչության պատճառով կասկածի տակ են դնում Գերմանիայի բոլոր մուսուլմաններին»,-ասել Է Մերկելը: Նրա խոսքով՝ Գերմանիայում կրոնական հատկանիշով մարդկանց իրարից զատելը, «ամեն մի ընդհանրացված կասկած աներեւակայելի Է»:
«Որպես Գերմանիայի կանցլեր՝ ես պաշտպանության տակ եմ վերցնում մեր երկրում ապրող մուսուլմաններին, եւ դա անում են այս շենքում բոլոր ներկա գտնվողները (Բունդեսթագի պատգամավորները)»,-ասել Է Մերկելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում