Իվանաշվիլին Վրաստանում ունիկալ համալսարան կկառուցի

Իվանաշվիլին Վրաստանում ունիկալ համալսարան կկառուցի

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանաշվիլին տեղեկացրել է Վրաստանում եզակի համլսարանական համալիր կառուցելու մտադրության մասին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ներկայիս վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:

Նրա խոսքերով, ծրագրի մանրամասներն ավելի ուշ լրագրողներին կտեղեկացնեն:

«Տեղեկացնում եմ ձեզ, համալսարանը տաս կամ քսան անգամ ավելի լավը կլինի, քանի նախկին նախագահ Սաակաշվիլի կողմից առաջ քաշած նախագիծը: Պարոն Իվանաշվիլին պատրաստվում է բազմամիլիոնանոց արժողությամբ համալսարան, որը կունենա իր ուսանողական ճամբարը: Դա կլինի եզակի նախագիծ և եզակի համալսարան»,- հայտարարել է Գարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Բաթումիում անգործունեության մատնված շենքը կվաճառվի: Նրա խոսքերով, որ Batumi Tower-ը սկզբում նախատեսված է եղել բանկի համար, սակայն ավելի ուշ Սաակաշվիլին փոխել է իր գործունեությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում