Օլիմպիական մեդալի համար այսօր կպայքարի Մելինե Դալուզյանը
01/08/2012 15:17
Նմանատիպ
Լոնդոնում ընթացող 30-րդ ամառային օլիմպիական խաղերի շրջանակում այսօր Հայաստանի մարզիկներից պայքարի դուրս կգա ծանրամարտիկ Մելինե Դալուզյանը, ով կփորձի մեդալ նվաճել 60 կգ քաշային կարգում:
Հայազգի մարզուհու մրցելույթը կհեռարձակվի երևանյան ժամանակով 18:30-ին:
Նշենք, որ այսօր պետք է ելույթ ունենար նաև ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը, ով հանդես է գալիս 77 կգ քաշային կարգում, սակայն, ցավոք, վնասվածքի պատճառով պայքարի դուրս չի գա: Նա համարվում էր մեդալի հավակնորդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում