Թուրք-ադրբեջանական համագործակցությունը կխորանա ռազմական ոլորտում.Ալիև

Թուրք-ադրբեջանական համագործակցությունը կխորանա ռազմական ոլորտում.Ալիև

« 2015թ-ի մեջ իմ առաջին պաշտոնական այցը կատարել եմ Թուրքիա: Սա արդեն լավ ավանդույթ է դառնում: Այդ հանդիպումը հնարավորություն ընձեռեց քննարկել ապագա անելիքները և համատեղ գործունեության պլանը: Համատեղ հայտարարության մեջ արտացոլվում է համագործակցության հիմնական կետերը»: Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ի թուրքական թղթակիցը, այդ ամսին Թուրքիայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Վերջինս նշել է, որ քննարկվել են Թուրք-ադրբեջանական ռազմավարական խորհրդի գործունեությունը, որն էլ վալի բարձր մակարդակի վրա կբարձրացնի եղբայրական ժողովուրդների հարաբերությունները:

«Այսօր աշխարահում չկան այլ երկրներ, որոնք այնքան սերտ կապեր ունենան, ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան: Մեր կապերը հիմնվում են պատմության և եղբայրության վրա: Մեզ համար պատիվ է հյուրընկալվելու առաջարկ ստանալ մասնակցելու «G20» համաժողովին, քանի որ առաջին հերթին Թուրքիան է մեզ հրավիրել:Ես շնորհակալ եմ իմ թանկագին եղբորը Ադրբեջանի նկատմամբ նման վերաբերմունքի համար»,- նշել է Ալիևը:
Անդրադառնալով ռազմական ոլորտում համագործակցությանը` Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Թուրքիայից մեծաքանակ զենք է գնել:

«Մենք կարծիքներ ենք փոխանակել ռազմական ապրանքների համատեղ արտադրության վերաբերյալ: Թուրքիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության խորացման մեծ հեռանկարներ կան: Նախորդ տարի Ադրբեջանում համատեղ զորավարժություններ են անցկացվել, որոնք մի քանի օր տևեցին: Համատեղ զորավարժություններ հետագայում ևս կանցկացվեն:Մենք ուրախանում ենք Թուրքիայի մեծ հաջողություններով: Որքան հզոր լինի Թուրքիան , այնքան հզոր կլինի Ադրբեջանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում