Սիրիական սահամանին թուրքական բանակը վարժանքներ է իրականացրել

Այսօր սիրիական սահմանին թուրքական բանակն վարժանքներ է իրականացրել, տեղեկացնում է Ինտերֆաքսը: Վարժանքները տեղի են ունեցել Սիրիայի սահմանից 2 կմ հեռավորության վրա ՝ Նուսայբին քաղաքի մոտ: Վարժանքներին մասնակցում է 25 տանկ: Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ թուրքական իշխանությունները սկսել են սիրիական սահման տեղափոխել լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Սիրիա ռազմական ներխուժման հնարավորությունը այն դեպքում, եթե Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հաստատվի Սիրիայի հյուսիսում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում