Թբիլիսիում համերաշխության ակցիա կանցկացնեն Գյումրիի ողբերգության կապակցությամբ

Թբիլիսիում համերաշխության ակցիա կանցկացնեն Գյումրիի ողբերգության կապակցությամբ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում համերաշխրության ակցիա տեղի կունենաˋի սատարումն Գյումրիում տեղի ունեցած ողբերգության:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ ազգությամբ վրացի մի խումբ ֆեըսբուքականներ այս մասին տեղեկություն են տարածել Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ակցիան տեղի կունենա հունվարի 17-ինˋ Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց: Կազմակերպիչները կոչ են արել Վրաստանում Հայստանի դեսպանատան մոտ հավաքվել մոմերով և ծաղիկներով:

«Մեր համերաշխությունն ենք հայտնում հարևան պետությանը և շաբաթ օրըˋ հունվարի 17-ին ժամը 15:00-ին ծաղիկներով և մոմերով հավաքվում ենք Հայաստանի դեսպանատան մոտ»,- ասված է սոցցանցի էջում:

Նախաձեռնությանը միանալու ցանկություն է հայտնել արդեն մոտ 180 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում