Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը

Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  առաջնա գծում հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 16-ին եւ լույս 17-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում