«Միս Թուրքիա» 2006-ը մեղադրվել է Էրդողանին վիրավորելու մեջ
Նմանատիպ
2006 թ-ին «Միս Թուրքիա» տիտղոսը նվաճած մոդել Մերվե Բույուկսարակը մեղադրվում է Instagram-ի իր էջում երկրի նախագահի վերաբերյալ վիրավորական արտահայտություններ թույլ տալու մեջ: Վերջինս ստիպված է եղել Ստամբուլի դատախազությունում վկայություն տալ:
Բույուկսարակը պատմել է, որ Instagram-ում մի ոտանավորով է կիսվել, որը թուրքական ազգային հիմնի ձևափոխված տարբերակն է, և իբր թե վիրավորական արտահայտություններ է պարունակում Էրդողանի հասցեին:
«Ես չեմ հասկանում իմ կողմից կիսված ոտանավորի իրական նշանակությունը: Այն ինձ ծիծաղելի թվաց, և ես այն վերցրել եմ ուրիշ սոցիալական կայքերից: Ես դրա բովանդակությունը չեմ փոխել և նպատակ չեմ ունեցել վիրավորել Էրդողանին»,- դատախազությունում արդարացել է մոդելը:
Այնուամենայնիվ, դատախազությունը որոշել է մոդելին որոշ ժամանակ բանտում պահել, սակայն դատարանը մերժել է այդ որոշումը և «Միս Թուրքիային» ազատ են արձակել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում