Վրաստանի 2014թ-ի արտաքին առևտրաշրջանառությունը 11.5 միլիոն դոլար է

Վրաստանի 2014թ-ի արտաքին առևտրաշրջանառությունը  11.5 միլիոն դոլար է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Վրաստանի 2014թ-ի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 11. 459 միլիոն դոլար ( բացառությամբ չկազմակերպված առևտրի), որը 5% շատ է 2013թ-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը, հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի արտահանումը կազմել է 2 863 միլիոն դոլար, ինչը երկու տոկոսով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ ներմուծումը` 8 595 միլիոն դոլար, որը յոթ տոկոսով բարձր է:

Վրաստանի բացասական առևտրային բալանսը կազմել է 5 732 միլիոն դոլար, որն ամբողջ արտաքին առևտրի 50% է կազմում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում