Վրացական կանաչեղենը 10-ամյա արգելքից հետո կրկին ռուսական շուկայում է

Վրացական կանաչեղենը 10-ամյա արգելքից հետո կրկին ռուսական շուկայում է

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով զբաղվող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունն ու Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը համաձայնություն են կնքել, որի համաձայն Վրաստանը վերսկսում է կանաչեղենի (սամիթ, մաղադանոս, համեմ և այլն) արտահանումը Ռուսաստան:

 «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը և Վրաստանի գյուղատնտեսության նախարարի խորհրդական Զուրաբ Չեկուրաշվիլին հանդիպել և բանակցել են Բեռլինում կայացած «Կանաչ շաբաթ- 2015» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսի ժամանակ։ 

Ռուսաստանը սահմանափակել է կանաչեղենի ներկրումը Վրաստանից 2005 թվականին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում