Թուրքիայում յուրաքանչյուր 5-րդ երիտասարդը գործազուրկ է
Նմանատիպ
Թուրքիայում երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը սեպտեմբեր ամսվա համեմատ հոկտեմբեր ամսին աճել է ` դառնալով 19,7%: Թուրքական կառավարության տրամադրած վերջին զեկույցների համաձայն, դա 2011թ-ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:
Երիտասարդների գործազրկության վերաբերյալ ցուցանիշները ցույց են տալիս, որ Թուրքիայում 15 -24 տարիքային խմբի մեջ մտնող յուրաքանչյուր հինգերորդ երիտասարդ գործազուրկ է: Ինչպես նկատում է Ջիհան Գործակալությունը, դա արտացոլում է թուրքական աշխատանքային շուկայում առկա կառուցվածքային լուրջ խնդիրները և բավարար չափով աշխատանքային տեղեր ստեղծելու կառավարության անընդունակությունը:
Սոցիալական այդ խնդրի մեկ այլ ասպեկտ է չգրանցված զբաղվածությունը: TurkStat-ի տրամադրած տեղեկությունների համաձայն, 9 միլիոն 150 հազար մարդ, ում աշխատանքն օգտագործվում է, թուրքական շուկայում գրանցված չէ:
Գյուղատնտեսության ոլորտում աշխատազրկության մակարդակը կազմում է 12,5% է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում