ԵՄ-ն Վրաստանին 44,5 միլիոն եվրոյի գրանտ է հատկացրել

ԵՄ-ն Վրաստանին 44,5 միլիոն եվրոյի գրանտ է հատկացրել

Եվրամիությունը Վրաստանին 44,5 միլիոն եվրոյի գրանտ է հատկացրել ` զարգացնելու ազատ առևտրային գոտում ձեռներեցությունը: Այդ մասին համաձայնագիրը կնքվել է Թբիլիսիում:

Այդ համաձայնագիրը կնքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին և ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Խանը:

«Համաձայնագրի ստորագրմամբ` սկսվում է 44,5 միլիոն եվրո արժողությամբ նոր ծրագիրը, որը միտված է նպաստելու Վրաստանում մասնավոր ոլորտի, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի զարգացմանը,- նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

«ԵՄ-ի հետ ինտեգրացումը նախատեսում է դժվար և ցավագին ռեֆորմներ, սակայն համոզված ենք, որ այդ ճանապարհին մեզ աջակցություն կցուցաբերեն»,- հայտարարել է Գարիբաշվիլին` հավելելով, որ Վրաստանը ավելի մեծ աջակցություն է ակնկալու: Նրա խոսքերով, 2014-2017թթ-ի ընթացքում այդ օգնությունը կհասնի 410 միլիոն եվրոյի:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում