Էրդողանին չի հաջողվի շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը Ցեղասպանության 100-ամյակից. Sputnik-Արմենիա

Էրդողանին չի հաջողվի շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը Ցեղասպանության 100-ամյակից. Sputnik-Արմենիա

«Դարդանելի 100-ամյակի միջոցառումների վերաբերյալ պաշտոնական Անկարայի հայտարարությունը որևէ մեկի համար անակնկալ չէր: Եվ ընդհանուր առմամբ սա, իհարկե, ոչ էլ հրավեր էր»,- «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ոչ ոք չէր էլ սպասում, որ ՀՀ նախագահը կընդունի այդ առաջարկը: Սա ընդամենը առաջին հերթին ՀՀ նախագահի արդեն հղած հրավերից հրաժարվելու միջոց էր, և երկրորդ` միջոց էր՝ ուրվագծել երկու պետությունների հարաբերություններում պահպանվող դիմակայությունը` և ներքին թուրքական լսարանի համար, ու միգուցե, ոչ միայն այդ հանրության համար»:

Երբ երկրների միջև սրված են հարաբերությունները, բացակայում են դիվանագիտական հարաբերություններ, իսկ առջևում 2015թ-ի ապրի 24-ն է, ապա ինչ-որ նմանատիպ քայլեր պետք է արվեն: Դրանք այն բանի ցուցանիշն են, թե որքան մեծ մտավախությամբ են Թուրքիայում վերաբերվում մոտալուտ 100-ամյակին, որքան են վախենում այդ օրվանից:

Գիտակցելով, որ նման քայլերով Էրդողանը փորձում է ստվերել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շուրջ աշխարհով մեկ անցկացվելիք միջոցառումներն ու դրանց լուսաբանումը, հարկ է նշել, որ իրականում, նրան չի հաջողվի շեղել համաշխարհային հանրությանը: Աշխարհում շատ լավ գիտեն թուրքական ժխտողականության, չճանաչման քաղաքականության մասին: Այն ինչ ես ասացի, հասկանում են բոլորը, և գիտակցում, որ ուշադրություն շեղելու փորձը թուրքական մտահոգությունների հետևանք հանդիսացող քայլ է: Թուրքական վերնախավում լրջագույն մտավախություններ կան, որ ապրիլի 24-ին աշխարհով մեկ անցկացվելիք իրադարձությունները կազդեն ոչ միայն պատմական Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքի վրա, այլ նաև ժամանակակից Թուրքիայի նկատմամբ, որը շարունակ չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը: Եվ թուրքական արտաքին քաղաքականության զգալի մասն ուղղված է դրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում