Ռուբլու արժեզրկումը սպառնալիք է 9 երկրների տնտեսությանը.The Guardian
Նմանատիպ
Հայաստանի, Վրաստանի, ՈՒկրաինայի, ՈՒզբեկստանի և մի շարք այլ երկրների տնտեսությոuններն էական կերպով կախված են Ռուսաստանից եկող գումարային տրանսֆերներից: Նրանցից որոշներում ռուբլու արժեզրկումը կարող է հանգեցնել քաղաքական լուրջ ճգնաժամի:Այս թեմային է անդրադարձել բրիտանական The Guardian նշանավոր պարբերականը:
Ռուսական ռուբլու արժեզրկումը լուրջ վտանգ է ներակայցնում ինը երկրների համար, որոնց տնտեսությունները մեծապես կախված են այնտեղ աշխատող իրենց քաղաքացիների դրամական փոխանցումներից:
Թերթը մեջբերում է Համաշխարհային բանկի տվյալները, համաձայն որի հաշվարկների, 2015թ-ին այդ երկրներն ընդհանուր առմամբ կարող են կորցնել 10 միլիարդ դոլար: Տնտեսական դժվարությունների ֆոնին շատ աշխատանքային միգրանտներ մտածում են Ռուսաստանը լքելու մասին:
Տարածաշրջանի երկրների տնտեսությունները միմյանց հետ սերտ համագործակցության մեջ են գտնվում, ուստի ռուսական ռուբլու արժեզրկումը անդրադառնում է հարևան երկրների վրա: Արդեն իսկ թուրքմենական արժույթը արժեզրկվել է, նման լուրջ վտանգի առաջ է կանգնած նաև ղազախական տենգին:
Համաձայն Համաշխարհային բանկի տրամադրած տեղեկությունների, Հայաստանի տնտեսությունը կախված է արտաքին տրանսֆերներից 21 տոկոսով, Վրաստանինը` 12, Ղրղզստանինը` 31,5, Մոլոդովայինը` 25, Տաջիկստանինը` 42, Ուկրաինայինը ` 5,5, Լիտվայինը ` 4,5, Ադրբեջանինը` 2,5 և Ուզբեկստանի տնտեսության կախվածությունը ռուսական արտաքին տրանֆերներից կազմում է 12 տոկոս:The Guardian-ն նշում է, որ այդ երկրների արտաքին տրանսֆերների առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում