Բողոքի ցույց ադրբեջանական Գովսանիում. 1 մարդ մահացել է

Բողոքի ցույց ադրբեջանական Գովսանիում. 1 մարդ մահացել է

Այսօր Ադրբեջանի Գովսանի ավանի մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել տեղական 118 դպրոցի դիմաց` պահանջելով դպրոցի տնօրեն Հարդաշխանա Սալիմովի հրաժարականը:

Ցույցի մասնակիցների խոսքերով, դպրոցի տնօրենն իր աշխակերտներին պարբերաբար վիրավորում է և ուժ կիրառում:

Վախեցած դպրոցի տնօրենը որոշել է չբախվել հավաքված զանգվածի հետ և իր մեքենան քշել է հենց հավաքվածների վրա: Այս մասին տեղեկացնում է haqqin.az.-ը:

Ավանի քսանամյա բնակիչ Էլմար Ալիևը շատ է վախեցել տնօրենի նման պահվածքից և նրա մոտ էպիլեպսայի նոպա է սկսվել, որի արդյունքում նա մահացել է:
Ներկա պահում ավանում գնալով մեծանում է լարվածությունը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում