Երեք հազար թուրք կապված են ԻԼԻՊ-ի հետ
Նմանատիպ
Երեք հազարից ավելի թուրք կապված են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է France 24 հեռուստաալիքը` հղում կատարելով թուրքական հետախուզությանը:
Նշվում է, որ ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ կասկածվող մարդիկ հսկողության տակ են վերցվել: Նրանք բոլորը կամ ծայրահեղական խմբերի մասնակիցներ են, կամ ինչ-որ կապ ունեն նրանց հետ:
Հեռուստաալիքը հայտնել է, որ Թուրքիայում արեւմտյան երկրների դեսպանատների գտնվելու վայրերում անվտանգության արտակարգ մակարդակ է մտցվել, քանի որ թուրքական հետախուզության զեկույցի տվյալներով, ահաբեկչական գործողություն կարող է տեղի ունենալ «ցանկացած տեղում ցանկացած ժամանակ»:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի դատարանը որոշում է ընդունել արգելափակել այն կայքերը, որոնք արտատպել են ֆրանսիական երգիծական «Շառլի Էբդո» հանդեսում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում