Ասադը հայտարարել է, որ Սիրիան հակված է ճգնաժամի քաղաքական երկխոսությամբ լուծմանը

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հունվարի 19-ին ընդունել է Միջպառլամենտական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում Մարտին Չունգոնգը հաստատել է Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում աջակցության մասին:

Չունգոնգը հայտարարել է, որ իր այցելությունը Սիրիա չափազանց արդյունավետ էր, քանի որ կարողացավ հասկանալ իրական իրավիճակը: Նա հաստատել է, որ միջպառլամենտական միությունը կաջակցի ճգնաժամը միջսիրիական բանակցությունների միջոցով լուծելու ջանքերին:

Ասադը նշել է, որ Սիրիան հակված է ճգնաժամի լուծմանը քաղաքական երկխոսության միջոցով՝ ակտիվացնելով հաշտեցման գործընթացները երկրի տարբեր հատվածներում: Նրա խոսքով` երկխոսության հաջող ընթացքը կախված կլինի ահաբեկչության դեմ պայքարի շարունակությունից և միջազգային հանրության ճնշումից այն երկրների վրա, որոնք մասնակցում են ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորմանը և զինելուն: Նախագահը նաև ավելացրել է, որ Միջպառլամենտական միությունը կարող է այդ հարցում ազդեցիկ դեր կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում