Կիեւի դատարանը Յանուկովիչի ձերբակալման որոշում Է կայացրել

Կիեւի Պեչորյան շրջանային դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ձերբակալման որոշում Է կայացրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Ուկրաինայի գլխավոր դատախազության կայքում:

Գերատեսչության հաղորդագրության մեջ ասված Է, որ Յանուկովիչի ձերբակալման սանկցիան թույլ կտա «գլխավոր դատախազության քննիչներին` պահանջելու Յանուկովիչի արտահանձնումը Ռուսաստանի Դաշնության տարածքից»:

Մեկ շաբաթ առաջ Ինտերպոլը Վիկտոր Յանուկովիչի հետխուզում Է հայտարարել: Այն ժամանակ Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան հայտնեց, որ ՌԴ-ի գլխավոր դատախազությունը ուկրաինացի գործընկերներից հարցումներ չի ստացել Յանուկովիչի եւ հարեւան պետության քաղաքական այլ գործիչների հանձնման վերաբերյա

Հետևեք մեզ նաև Telegram-ում