Facebook-ն արշավ Է սկսում կեղծ նորությունների տարածման դեմ

Facebook կորպորացիան սկսել Է հատուկ արշավ, որը նպատակ ունի սոցիալական ցանցում առավելագույնս դժվարացնել կեղծ նորությունների տարածումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սոցցանցն իր օգտատերերին առաջարկել Է հաղորդել ստահոդ տեղեկատվության մասին:

Այժմ բոլոր օգտատերերը հնարավորություն են ստացել դրոշակներ դնելու լրատվական այն հաղորդագրությունների կողքին, որոնք իրենց «կանխամտածված սուտ կամ կեղծ» են թվացել: Ինչպես կարծում են կորպորացիայում, դա թույլ կտա խանգարել կեղծ նորությունների տարածմանը: Թեեւ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Facebook-ն, այնուամենայնիվ, չի պատրաստվում նման հերյուրանքները «եթերից հանել», դրա փոխարեն դրանց վրա «կդրվի նշում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում