Թուրքիան և Մեծ Բրիտանիան միասին պետք է հանդես գան Ռուսաստանի դեմ. Քեմերոն

Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդիպում է ունեցել բրիտանացի իր գործընկերոջ հետ, որի ժամանակ շեշտվել է ահաբեկչության և ռասիզմի դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը:

«Մեր մայրցամաքի ապագան ներկայումս առերեսվում է այնպիսի մարտահրավերների հետ, ինչպիսիք  են ահաբեկչությունը, ռասիզմը և այլն»,- շեշտել է Դավութօղլուն Քեմերոնի հետ առանձնազրույցից առաջ:

«Կարևոր չէ, թե որտեղ է ճգնաժամը` Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Իրաքում, Ուկրաինայում կամ աշխարհի որևէ այլ անկյունում, ավելի շատ ջանքեր պետք է գործադրել»,- նշել է նա:

Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի Թուրքիայի` ԵՄ-ի անդամակցության գործընթացքում ցուցաբերած աջակցության համար:

ՄԵծ Բրիտանիայի վարչապետն իր խոսքում նշեց, որ շատ հարցերի շուրջ է զրուցել Դավութօղլուի հետ` բարձր գնահատելով երկողամանի տնտեսական և բիզնես հարաբերությունները:

«Առևտրի ծավալները գնալով աճում են և երկու երկրներում կատարվող ներդրումները դրական են»,-ասել է նա:

Քեմերոնը նշել է, որ Թուրքիան և Ռուսաստանը պետք է միասին հանդես գան Ռուսաստանի դեմ Ուկրաինայի արևելքում շարունակվող ճգնաժամի ընթացքում

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում