Լավրովը խոստացավ հայկական կողմի հետ քննարկել ադրբեջանական դիվերսանտի ճակատագիրը

Ռուսաստանը Հայաստանի հետ կքննարկի ՌԴ-ի քաղաքացի , ադրբեջանական դիվերսանտ Դիլգամ Ասքերովի հարցը: Այդ միասին ի պատասխան հարցին, նշել է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ամենամյա եզրափակիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Նա ձերբակալված է հայկական կողմում, այդ պատճառով էլ մենք հարցը կքննարեկնք հայկական կողմի հետ: Քիչ չեն մեր քաղաքացիները, որոնք ձերբակալված են աշխարհի տարբեր երկրներում»,- հայտարարեց Լավրովը:

Վերջինս ընգծեց, որ ռուսական կողմը մշտապես հետաքրքրվում է իր քաղաքացիների ճակատագրով:Լավրովը ադրբեջանական կողմին հասկացնել տվեց, որ ծանր մեղադրանքների առկայության պայմաններում պետք է դեպքերի մանրամասն ուսումնասիրություն կկատարվի, ապա երկկողմ համաձայնագրերի հիման վրա կորոշեն ձերբակալվածի հետագա ճակատագիրը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում