Անկարայում ուսանողական բախում է տեղի ունեցել Հրանտի Դինքի սպանության հողի վրա

Անկարայի համալսարաններից մեկում բախում է տեղի ուենցել ուսանողների երկու խմբերի միջև:

Բախումը հրահրվել է, երբ խմբերից մեկը փորձել է նշել Հրանտ Դինքի մահվան ութերորդ տարելիցը այն ժամանակ, երբ խմբերից մյուսը հանդես է եկել Charlie Hebdo-ի դեմ կատարված ահաբեկչության վերաբերյալ ելույթով:

Կռիվը, որը դուրս է եկել համալսարանի սահմաններից, վերածվել է դաժան ծեծի, և ուսանողները միմյանց վրա սկսել են քարեր նետել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները ստիպված են եղել  ուսանողներին ցրելու համար արցունքաբեր գազ կիրառել:

Կռվի կազմակերպիչներին հաջողվել է թաքնվել համալսարանի տարածքում:
Ոստիկանության աշխատակիցները բարձրացրել են համալսարանի անվտանգությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում