«Ազադլիգ»-ի աշխատակիցը Բաքվի «սև ցուցակում» է հայտնվել

Չնայած, որ Արցախ այցելող միջազգային լրագրողների, արվետսագետնեի ու զբոսաշրջիկների թիվը գնալով ավելանում է, սակայն պաշտոնական Բաքուն չի զլանում ամեն անգամ նրանց ներառել իր հռչակավոր «սև ցուցակում»:

Իսկ այս անգամ թիրախում «Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Մարգո Բուֆֆին 1:

2015 թվականի հունվարի 5-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվեց այն լուրը որ «Ազադլիգ» ռադիոկայանի աշխատակցուհին այցելել է Արցախ և լուսանկարվել այնտեղ:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ռադիոկայանի աշխատակցուհու այցը ԼՂՀ «ապօրինի» է` այն իրենց հետ նախապես «չհամաձայնեցված» լինելու պատճառով: Վերջինիս խոսքով` «այդ լուսանկարների օգնությամբ «Ազադլիգ»-ը քաջալերում է ԼՂ-ին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում