Ամերիկացիները կզբաղվեն Կալաշնիկով ինքնաձիգների արտադրությամբ
Նմանատիպ
Ամերիկյան Russian Weapon Company ընկերությունը, որն զբաղվում Է «Կալաշնիկով» կոնցեռնի արտադրության ռուսական հրաձգային զենքի ներմուծմամբ, մտադիր Է առաջիկայում ԱՄՆ-ի տարածքում ծավալել Կալաշնիկով ավտոմատների արտադրությունը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին, զենքի արտադրությունը կսկսվի 2015 թվականի երկրորդ եռամսյակում: Բացի ինքնաձիգներից, ԱՄՆ-ում կթողարկվեն նաեւ հարթափող որսորդական կարաբիններ, որոնք ավելի վաղ ներկրվում Էին Ռուսաստանից:
RWC–ի գործադիր տնօրեն Թոմաս Մաքքրոսինի խոսքով՝ այդ քայլի պատճառ են դարձել ամերիկյան պատժամիջոցները, որոնք արգելում են ԱՄՆ-ի տարածք ռուսական հրազենի ներկրումը: նախքան պատժամիջոցների սահմանումը, ընկերությունը հասցրել Էր իր պահեստներում կուտակել ռուսական զենքի զգալի պաշարներ, սակայն դրանք երկար չեն բավականացնի. ԱՄՆ-ում «Կալաշնիկովի» արտադրանքի պահանջարկը բավականին բարձր Է մնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում