ԵՄ-ն կփորձի ազատվել Ռուսաստանի էներգետիկ կախվածությունից

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին իրեն հավաստիացրել է Ռուսաստանից էներգետիկ անկախության հասնելու միջոցառումների ձեռնարկման մեջ:

«Խնդիրը նրանում է, որ Ռուսաստանից էներգառեսուրսների տարանցման հիմնական ուղին անցնում է Ուկրաինայով: Մենք շատ մանրամասն ծրագրեր ենք մշակել, որոնց միջոցով, ինչպես ինձ հավաստիացրեց բարձրաստիճան ներկայացուցիչը, Եվրոպան գործում է նաև այսօր, որպեսզի հասնի անկախության»,- նշել է Քերին Մոգերինի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ:

«Ավելի քիչ կախվածություն, ավելի քիչ խոցելիություն, և դա լավ է Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար»,-ավելացրել է Քերին:

Ավելի վաղ ԵՄ-ի անդամ երկրները դիմել էի Եվրահանձնաժողովին մինչ այս տարվա մարտ ամիսը ներկայացնելու էներգետիկ միություն ստեղծելու մասին օրինագիծ:Էներգետիկ միությունն առայժմ չի գործում և ԵՄ-ն այդ մասին ակտիվ խոսում էր անցյալ տարվա գարնանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում