Թուրքիայում հոսպիտալացվել է ընդդիմադիր պատգամավորը

Թուրքիայում հոսպիտալացվել է ընդդիմադիր Anadolu կուսակցության պատգամավոր Էմինե Ուլկեր Թարխանը: Այս մասին տեղեկացնում է Sabah-ը:

Թարխանի առողջական վիճակը հանկարծակի վատացել է հունվարի քսանմեկի երեկոյան` կուսակցության նիստի ժամանակ:

Ներկա պահին նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո, սակայն թերթն այլ մանրամասներ չի հաղորդում:

Նախկինում Էմինեն Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության ակտիվ անդամներից էր, և ընդամենը մի քանի ամիս է լքել այդ կուսակցության շերքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում